Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սարկոզին ԵՄ-ին կոչ է արել կնքել նոր Շենգենյան համաձայնագիր

Սարկոզին ԵՄ-ին կոչ է արել կնքել նոր Շենգենյան համաձայնագիր
17.05.2015 | 17:10

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել վերակնքել Շենգենյան համաձայնագիրը՝ Եվրամիություն անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով՝ գրում է Le Figaro-ն: «Անհրաժեշտ է փոխել ներգաղթյալների ընդունման պայմանները, իսկ հետո որոշել համախմբման պայմանները։ Մեզ պետք է Շենգեն-2»,- համագումարում հայտարարել է Ֆրանսիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը: «Ինչպե՞ս մենք կարող ենք ասել, որ երկրում բավականաչափ միջոցներ կան՝ վճարելու ընտանեկան նպաստներ, և գտնելու 650 մլն եվրո՝ վճարելու բժշկական ապահովագրություն այն մարդկանց, ովքեր երբեք հարկեր չեն մուծել»,- հայտարարել է նա: Սարկոզին կարծում է, որ ներգաղթյալների ԵՄ ինտեգրման մեխանիզմը չի համապատասխանում ժամանակի պահանջներին: «Ես գիտեմ՝ որտեղից եմ, հիշում եմ իմ ծագումը: Քաղաքակրթությունները անկում են ապրում՝ մեկուսացված իրենց արյան մեջ: Բայց այսպես այլևս չի կարող շարունակվել: Մենք չենք կարող ընդունել մարդկանց, ում հնարավոր չէ ինտեգրել»,- ասել է Սարկոզին՝ հիշեցնելով, որ ինքն էլ է Հունգարիայից հրեա ներգաղթյալների հետնորդ:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ